2004
Ռազմիկ Դավոյան
2004թ․, «Ծիտիկը ցուցահանդեսում» մանկական բանաստեղծությունների ժողովածուի համար
  • Ծննդյան տարեթիվ՝ 1940
  • Ծննդյան վայր՝ գ. Մեծ Պարնի, Լոռու մարզ, Հայաստան
  • Բանաստեղծ
  • Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս
Կրթություն
  • Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, պատմալեզվագրական ֆակուլտետ
Գործունեություն
  • 1999-2003թթ., ՀՀ նախագահի խորհրդական
  • 1994-1996թթ., Հայաստանի գրողների միության վարչության նախագահ
  • 1991թ.-ից՝ Հայաստանի «Համազգայինի» վարչության նախագահ
  • 1989թ., Հայաստանի Գերագույն Խորհրդի աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ
  • 1975-1990թթ., Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղար
  • 1970թ.-ից՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի մամուլի բաժին
  • 1965թ.-ից՝ «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժնի վարիչ
Պարգևատրումներ
  • 2015թ., ՀՀ վարչապետի հուշամեդալ
  • 2011թ., Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ
  • 2010թ., ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
  • 2004թ., ՀՀ նախագահի մրցանակ
  • 1998թ., «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

Ավելի քան 20 բանաստեղծությունների և պոեմների ժողովածուների հեղինակ է։